Ժողովրդին իրական տեր է պետք, ոչ թե թշնամու շահերի քողարկված ներկայացուցիչներ

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է․

«Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն: Այնինչ «թալանչիները», ծպտված կերպով լեզու են գտել թավշյա դավաճանների հետ ու գրկախառնվելով իշխանազավթման հեղինակներին` շարունակում են ընդլայնել իրենց կարողությունները: Նրանք ոչ մի կապ չունեն այսօրվա պայքարող ընդդիմության հետ, և հեռվից հետևում են, թե երբ են փոխվելու կարգերը, որպեսզի կրկին ճանապարհ գտնեն դեպի հաջորդ իշխանություններ:

Իսկ նախորդ իշխանություններն այդ ընթացքում կորցրել և կորցնում են հայ ժողովրդի համար արված իրենց բոլոր ձեռքբերումները` Արցախի մեծ մասը, Հայաստանի որոշ տարածքներ, հայ ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

ժողովրդին իրական տեր է պետք, ոչ թե թշնամու շահերի քողարկված ներկայացուցիչներ»։