ՀԱՊԿ ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերների և սպառնալիքների հակազդեցությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ձևաչափով նիստ է անցկացրել և քննարկել նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցությունը։

«Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաև միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները»,- հայտնել է գերատեսչությունը։

Նիստի ընթացքում կայացել է հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության,  նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաև միության պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցույթան արդիական հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հանդես է եկել զեկույցով, որում նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ինտեգրումը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ամենակարևոր խնդիրներից մեկնէ։

ՀԱՊԿ միացյալ շտաբին հանձնարարվել է ձևավորել ուսումնական կենտրոնների և զորափորձարանների ցանկ Հավաքական խաղաղապահ ուժերի պատրաստության ապահովման համար, մշակել փաստաթղթեր ռազմական դիտորդների, ՄԱԿ-ի շտաբի սպաների և ՀԱՊԿ ՀԽՈւ հրամանատարության սպաների պատրաստության դասընթացների ընդունման կարգի վերաբերյալ, ինչպես նաև պատրաստել առաջարկներ միջազգային թռիչքների վերաբերյալ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու համար: