Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել, պատերազմն ու կորուստները շատ մոտ են։

Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26 -ին նրա ելույթները։

Դրան հաջորդեցին պատերազմը, նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։

Արտասահմանյան սցենարիստներն երևի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել, նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։

Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի։

Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները, իսկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»։