Իսկ ինչո՞վ է ավարտվում բեսեդկա քշող հայ տղամարդու խեռսոնամանյա՞ն ․․․

Խնդրում եմ առաջին շարք դուրս գան խեռսոնագետները և «Ռուսաստանը երկու շաբաթից կդադարի գոյություն ունենալ» աղանդի քարոզիչները։

Բեսեդկա քշող հայ տղամարդը դա այն է, երբ թշնամին քեզ հստակ նկարագրում է ինչպես և որտեղից է ներխուժելու քո տուն, կոտորելու ու ցեղասպանելու ողջ ընտանիքիդ, բայց դու չես կարող այդ մասին մտածել, որովհետև խեռսոնից չես կարողանում պոկ գալ ու հավատացած ես, որ այն պահին, երբ Ռուսաստանը դադարի գոյություն ունենալ, քեզ այլևս չեն կոտորի. վոտ չե՞մ նե խեռսոն տակայա միսլ’, հը՞ն, տավարիշչի գասպադա։

#հենց_այսպես_էլ_վարի_եք_գնում

#ձեր_սիրած_քաղաքում

#ֆանարիկամանիա

Հ. Գ. Իսկ ռուսը դա մի բան է, որ ամեն համաշխարհային պատերազմին, իր ընկերներով տալիս է Մոսկվայի բանալիները հերթական ֆազը խփած, կտտցրած դուշմանին ու գնում խոր տայգա՝ պեչկայի վրա մտածելու։ Ինչով է ավարտվում սույն մեդիտատիվ պրակտիկան՝ մեզ տեղեկացնում են ալամ աշխարհի պատմության դասագրքերն ու ալամ աշխարհի մայիսի 9-երը։

Իսկ ինչո՞վ է ավարտվում բեսեդկա քշող հայ տղամարդու խեռսոնամանյա՞ն՝ մեզ տեղեկացնում են ալամ աշխարհի պատմության գրքերի Ցեղասպանության մասին գլուխները։

Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից