Ադրբեջանը շարունակում և շարունակելու է ցեղասպանական ու ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ

Երկու տարի առաջ այս օրը դադարեց աղետալի պատերազմը Արցախի Հանրապետության ու հայ ժողովրդի դեմ:

Ստեփանակերտը խոցված ու դատարկ էր, սակայն ինչպես հավատում էի, Արցախը վերածնվել է բոլորիս ջանքերի շնորհիվ: Բայց դեռ երկար ու ծանր ճանապարհ ունենք անցնելու՝ Հայրենիքի փրկության, զարգացման ու զորացման համար: Պատերազմի դասերը ծանր ու խոսուն են և դեռ պետք է խորությամբ սերտվեն բոլորիս կողմից, քանի որ Ադրբեջանը շարունակում և շարունակելու է ցեղասպանական ու ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ:

Խոնարհումս մեր ապագայի համար ընկած բոլոր հերոսների հիշատակի առջև և մեծագույն շնորհակալություն Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունեցած յուրաքանչյուր անձի:

 

Արտակ Բեգլարյան