Միացյալ նահանգները քաղաքացիական պատերազմի շեմին

ԱՄՆ-ի «դեմոկրատական ընտրությունների» կեղծավոր, հրեշավոր բնույթը, պոռնկական էությունը բացահայտ է

 

Այսօր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի համար կարևոր օր է. եթե չասենք` շատ կարևոր…2022թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են, որոնցում ընտրվելու է Ներկայացուցիչների պալատի (Կոնգրեսի) ամբողջ կազմը` 435 թեկնածու, ինչպես նաև Սենատի մեկ երրորդը։ Երևանի հետ Վաշինգտոնի ժամային տարբերությունը հաշվի առնելով, կարելի է ասել, որ ԱՄՆ-ում ընտրություններն ընդամենը մի քանի ժամ առաջ են սկսվել ու հիմա բուռն թափով ծավալվում են:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կանխատեսել է ընտրություններում Դեմոկրատական ​​կուսակցության պարտությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին մեղադրելով ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ, քաղաքական գործիչները (խոսքը դեմոկրատների մասին է) փորձում են արդարացնել իրենց պարտությունը։ Վոլոդինը հավելել է, որ ամերիկացիները դեմոկրատներին չեն քվեարկի «միայն նրանց մեղքով ստեղծված խնդիրների պատճառով»։

Ամերիկացիների մեծամասնությունը Բայդենից ու դեմոկրատներից հիասթափված է ԱՄՆ-ում հանցագործությունի աճի, ԱՄՆ հարավային սահմանի ճգնաժամի, տնտեսության վատ վիճակի, գնաճի և մի շարք այլ պատճառներով: ԱՄՆ Սենատում տեղերի համար պայքարի արդյունքը կորոշի Կոնգրեսի և, հնարավոր է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապագան: Սպիտակ տան ղեկավարի հետագա ճակատագիրը մեծապես կախված է քվեարկության արդյունքներից: Համապետական ​​հարցումների արդյունքների համաձայն, Հանրապետական ​​կուսակցությունը դեմոկրատների նկատմամբ առաջատարն է:

Այդուհանդերձ, եթե Ներկայացուցիչների պալատի պարագայում քչերն են կասկածում հանրապետականների հաղթանակին, ապա նոյեմբերի 8-ի քվեարկության գլխավոր ինտրիգը մնում է Սենատի ապագան։ Սենատորական մրցավազքում բոլոր հայացքներն ուղղված են հինգ, այսպես կոչված, ճոճվող նահանգներին` Նևադային, Փենսիլվանիային, Արիզոնային ու Ջորջիային:

Կարևոր է նկատի ունենալ, որ ամերիկացիներն իրենց քվեարկությամբ մոտենում են  քաղաքացիական պատերազմին, երկրում վստահության մեծ պակաս կա ինչպես մրցակիցների, այնպես էլ նրանց ընտրազքանգվածների միջև: Թեև միջանկյալ ընտրությունների պաշտոնական ամսաթիվը նոյեմբերի 8-ն է, ընտրությունները Միացյալ Նահանգներում արդեն մի քանի օր շարունակ ընթանում են: Ընտրակեղծիքների մեծ հնարավորություն տվող փոստային քվեարկությունն ԱՄՆ-ում կազմակերպվել է ավելի շուտ: Շատ ընտրողներ քվեարկությունը դեռ օրեր առաջ սկսել են փոստով, արդեն հավաքվել են միլիոնավոր քվեաթերթիկներ։

Ամենից վատը հենց վերոնշյալ` փոստով տխրահռչակ քվեարկությունն է, որը կարելի է անվանել նաև ընտրական քաղցկեղ: Լքված մայրուղու եզրին փոստարկղ կա, բայց  ոչ հսկիչներ, ոչ ընտրողների և ընտրությունների ստուգման տեսահսկողական և այլ համակարգեր, ոչ մի բան: Ենթադրվում է, որ ընտրողը մեքենայով անցնելիս, իր քվեաթերթիկը գցում է այնտեղ։ Բայց ո՞վ և ի՞նչն է իրականում նետում այն ​​այնտեղ` այս մասին գիտեն միայն անապատի լանդշաֆտի վերևում գտնվող սավառնող տեղական արծիվները:

Ավելին. հայտնի չէ, թե ինչ են անում այդ քվեաթերթիկները տեղամասերում, ովքեր և ինչպես են դրանք ընդունում, հաշվի առնում ու հաշվում։ Սա անթափանց ընթացակարգ է, որը լավագույնս է բացահայտում ամբողջ աշխարհին «դեմոկրատիայի» դասեր տվող, որոշներին էլ տալ փորձող ԱՄՆ-ի «դեմոկրատական ընտրությունների» կեղծավոր, հրեշավոր բնույթը, պոռնկական էությունը, ընտրակեղծիքներ կատարելու մեծագույն հնարավորությունը: Այն նույն ԱՄՆ-ի, որին այնքան գովերգում են «Սասնա ծռեր» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կոչվածները:

Ներկայիս ընտրությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ բոլորը նախապես դժգոհ են, ըստ իրենց, սպասվող արդյունքներից։ Հանրապետականները, ոչ առանց հիմքի, կարծում են, որ դեմոկրատները կրկին կկեղծեն արդյունքները և, ինչպես 2020թ. նախագահական ընտրություններում, «կգողանան ընտրությունները»։ Դեմոկրատները մտավախություն ունեն, որ հանրապետականները կմտածեն, թե «ընտրությունները գողացել են», զինված ապստամբություն կկազմակերպեն ու զենքի սպառնալիքով կստիպեն վերահաշվարկել արդյունքներն ինչպես պետք է։ Ընդհանրապես, ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում երկրի մոտ կեսն այն չի ընդունելու։

Հատկանշական է, որ 2020թ. նախագահական ընտրություններում փոստով քվեարկության արդյունքների ճնշող մեծամասնությունը «զարմանալիորեն» Բայդենի օգտին էին. դեմոկրատներն այնտեղ ինչ-որ բան «շտկեցին», խաբեցին, հաշվեցին, և հոպ` Ջո Բայդենը մտավ Սպիտակ տուն: Մինչդեռ, Դոնալդ Թրամփն ակնհայտ առաջատարն էր: Հանրապետականները վստահ են, որ բոլոր փուլերում եղել են կեղծիքներ. տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ մինչ օրս չեն հավատում Բայդենի ընտրությունների ազնվությանը: Դեմոկրատներն «անմեղ» աչքերը կկոցում են, ըստ իրենց վարկածի, ամենաառաջադեմ ընտրողները փոստով են քվեարկում, բնականաբար, Բայդենին են քվեարկել, իսկ դուք ի՞նչ էիք ուզում…

Ամբողջ ԱՄՆ-ում այժմ արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ ընտրությունները նախօրոք կեղծվել են, արդյունքներն արդեն կանխորոշված ​​են։ Կառավարությունը հերքում է այդ լուրերը, բայց ոչ ոք դրան չի հավատում։

Այժմ երբ Դեմոկրատական ​​կուսակցությունն ավելի մեծ վարչական ռեսուրսներ ունի, հանրապետականներն էլ ավելի լայնածավալ լցոնումներ ու կեղծիքներ են ակնկալում։ Տեղում քաղաքացիներին կոչ են անում պաշտպանել քվեարկության համար նախատեսված փոստարկղերը լցոնումներից, գրանցվել որպես կամավորներ՝ հետևելու քվեարկությանը և քվեաթերթիկները հաշվելուն: Այս ակտիվիստները Telegram-ում կազմակերպել են «Stop the Steal» խումբը և դրա միջոցով համակարգում են գործողությունները տեղում։ Սակայն սրանք բոլորն առանձին մասնավոր նախաձեռնություններ են, մինչդեռ Դեմոկրատական ​​կուսակցությունը վաղուց է հարահոսի վրա դրել ընտրությունների կեղծումը։

Ամերիկյան օրենսդրությունն ինքնին խանգարում է ձայների ազնիվ հաշվարկին: Դա, կարծում ենք, միտումնավոր է կազմակերպված այդպիսին, որպեսզի ցանկացողների համար խաբելն ավելի հեշտ լինի։ ԱՄՆ-ում գրեթե ամենուր կարելի էր պարզապես գալ, քվեաթերթիկ վերցնել ու քվեարկել առանց անձնագրի, առանց որևէ տեսակի նույնականացման: Դեմոկրատներն այս կապակցությամբ անհեթեթ պատճառաբանություն են ներկայացնում` ընտրողից անձը հաստատող փաստաթուղթ խնդրելն իբր պարզապես վիրավորական է նրանց համար: Սա, ասում են, ռասիզմ է, սեքսիզմ, ֆաշիզմ։ Բայց ամերիկացիները տեսել են այս ամենի հետևանքները։ Աստված գիտե, թե ով և քանի անգամ է քվեարկել Բայդենի օգտին…

Փոստային քվեարկությունը մտցվել է կորոնավիրուսային արգելափակումների պատրվակով։ Դե, արգելափակումներն ավարտվեցին, հնարավոր կլիներ վերցնել այս ձևաչափը, չեղարկել այն, սակայն ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունները չգնացին այդ քայլին, քանի որ այն ընտրակեղծիքների ամենամեծ հնարավորությունն է տալիս: Փոստով քվեարկությունը նորից սկսվեց, ու հենց սկսվեց, սկսվեցին խախտումները։ Ընտրություններում սկանդալներն արդեն սկսվել են…

Փենսիլվանիայում, օրինակ, 250 000 քվեաթերթիկ ուղարկվել է ընտրողներին, որոնք չեն հաստատել իրենց ինքնությունը: Նման քվեաթերթիկները չպետք է հաշվել այնքան ժամանակ, քանի դեռ ընտրողն ինչ-որ կերպ չի հաստատել իր ինքնությունը։ Բայց հիմա դրանք հավանաբար արդեն լրացվել ու ուղարկվել են ընտրատեղամասեր։ քանի որ նահանգային ընտրատեղամասերում ասել են, որ ժամանակ չունեն բոլորին ստուգելու, աշխատողները քիչ են։

Մեկ այլ նահանգում` Կալիֆոռնիայում, հանրապետական ​​դիտորդները պնդում են, որ լցոնումներն ու կեղծումներն արդեն արդեն ամբողջ թափով ընթանում են։ Ընտրահանձնաժողովների աշխատակիցները հրաժարվում են… Հանրապետականները փորձում են գրոհել ընտրատեղամասերը, աշխատակիցները ոստիկանություն են կանչում և կամավորներին հայտարարում ծայրահեղականներ։ Ընտրատեղամասերը շրջապատված են ոստիկանական արգելապատնեշներով, իսկ պատուհաններին գնդակաանթափանց ապակիներ են։ Ընտրական հանձնաժողովների անդամները պարբերաբար ենթարկվում են զայրացած քաղաքացիների հարձակմանը։ ԱՄՆ-ում քաղաքական պայքարն ավելի ու ավելի է հիշեցնում առանց կանոնների մարտի։

Անկախ ընտրությունների արդյունքներից, հարկ է նկատի ունենալ, որ Բայդենը դեռ երկու տարի լինելու է ԱՄՆ գործադիր իշխանության գլխավոր ղեկավարը, միջուկային ճամպրուկը դեռ 2 տարի լինելու է նրա` գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի ներկայացուցչի կամ խամաճիկի ձեռքին, ավելին` վիրավոր գազանն ավելի վտանգավոր է, նա կորցնելու քիչ բան ունի` նոյեմբերի 20-ին արդեն 80 տարեկան կլինի, վատառողջ է, գիտակցում է, որ երկու տարի անց նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում 2000թ. ընտրությունները կեղծելու համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այն էլ` 82 տարեկանում…

 

Արթուր Հովհաննիսյան