Կրեմլի հետ Բայդենի խորհրդականի գաղտնի շփումները Ուկրաինայի հարցով․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին գաղտնի կապ է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին։

Հրապարակման մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։

Ըստ աղբյուրների, շփումների նպատակն է եղել նվազեցնել հակամարտության հետագա սրման ռիսկը և պահպանել հաղորդակցության ուղիները, ոչ թե քննարկել հնարավոր կարգավորման հեռանկարները։

Թերթը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ և որքան են եղել շփումները։

«Մարդիկ շատ են խոսում», – ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը:

Նա հրաժարվել է այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններից: