Հայաստանը պաշտոնապես հրավիրել է Իրանի խորհրդարանի խոսնակին

Հայաստանը պաշտոնապես հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆին այցելել Հայաստան: Այս մասին ասել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ այցելության ժամկետները դեռևս հստակեցված չեն։