Ինչ են նախապատրաստում Հայաստանի համար Իրանը և մյուս երկրները (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը:

Սերգեյ Շաքարյանցը խորը վերլուծության ենթարկեց Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, համատեղ հայտարարությունը, ելույթները ու դրանց հաջորդող դեսպանի հստակ մեսիջները, ինչին անմիջապես հաջորդեց Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, այնուհետև Իրանի կողմից Իլհամ Ալիևին Իրան հրավիրելու դրդապատճառները։

Բանախոսի կարծիքով՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր տարածաշրջանում և մասնավորապես ում ձեռամբ են պլանավորվում և կատարվում Հայաստանի և Արցախի կործանման գործընթացները, բավական է լսել այն արտահայտությունը, որն արեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում ունեցած ելույթի ժամանակ՝ ԱՄՆ-ը «շուտով կազատագրի» Իրանը․ «Սրանով մենք ստացանք պատասխան 2020 թ․ պատերազմի բուն պատճառի մասին», ընդգծեց վերլուծաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում