Սոչիում հայկական կողմը ներկայացված չի եղել․ Էդուարդ Շարմազանով

Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է մի հայտարարության տակ, որտեղ խոսք չկա անգամ ինքնորոշման իրավունքի ու Արցախի մասին։

Ասել եւ ասում եմ, նա, ով կհամաձայնվի Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում …

Հիմա հարց Փաշինյանին։

Ու՞ր ես հասել Սոչի, եթե հայտարարության մեջ ոչ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ կա ու ոչ էլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք։

Հանդիպումից առաջ գրել էի, որ Պուտինը ներկայացնելու է ՌԴ, Ալիեւն՝ Ադրբեջանի, իսկ Փաշինյանը՝ ՔՊ-ի, բայց ոչ Արցախի ու Հայաստանի շահերը։

Փաստորեն այդպես էլ եղավ։

Սոչիում հայկական կողմը ներկայացված չի եղել։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից