Մեր անվտանգության բանալին Արցախն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոսն անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպմանը, շեշտեց․ «Իսկապես կարևոր հանդիպում է։  Քննարկման մեջ, հատկապես, լրատվական մակարդակում երկու տարբերակների մասին է խոսվում՝ արևմտյան և ռուսական, իսկ արևմտյանն ասում են նաև՝ վաշինգտոնյան։ Ճիշտն ասած, մեզ մոտ արդեն տպավորություն է ստեղծվել, որ վաշինգտոնյան տարբերակը նաև այսօրվա Հայաստանի իշխանությունների տարբերակն է, որովհետև անընդհատ խոսվում էր ամեն գնով խաղաղության հասնելու մասին, նշաձողի իջեցման, համակերպվելու այն մտքի հետ, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու և այլն։ Իհարկե, ընդդիմությունը միշտ էլ քննադատել է այդ դիրքորոշումները, և մեզ համար հատկապես, անընդունելի է, որ չէր խոսվում Արցախի ինքնորոշման մասին։ Կարծում եմ, ճիշտ ժամանակին էր ՌԴ ղեկավարի ելույթը այս մասին, որը հստակություն բերեց այս խնդրում։ Ճիշտ է, դեռևս չի խոսվում Արցախի միջազգային իրավունքի ինքորոշման մասին, բայց դա հեռանկարում կա, որովհետև եթե Արցախի խնդիրն անորոշ ժամանակով կարգավիճակի հարցում հետաձգվում է, սա նշանակում է, որ մենք կարող ենք աշխատել Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում