Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները

Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

Նախատեսվում է, որ ՌԴ նախագահն առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։