ՔՊ-ականներ, ինչո՞ւ չեք գնում Ջերմուկ հանգստանալու, գնացե՛ք, ձեր սարքած բորշչն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը։

Անդրադառնալով ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` ՀՀ մուտքի արգելքին` Սարգիս Տեր-Եսայանն ընդգծեց․«Կարծում եմ, որ պատճառն իր հայասիրության մեջ է, մի քիչ էլ քննադատության, որ ոչ հայանպաստ գործողություններ է կատարվում օտարերկրացիների կողմից, և մեր իշխանությունները դա հանդուժում են, իսկ Զատուլինը որպես հայասեր, հայամետ քաղաքական գործիչ արձագանքեց»։

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախին՝ նշել է, որ Արցախն այսօր հասկանում է, որ ՀՀ-ը նույնպես բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, և եթե այդ խնդիրները լինեն, իրենք ոնց են Արցախին աջակցելու, հիշելով այդ արտահայտությունը, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահն ասաց․ «Հիշո՞ւմ եք, երբ գնացել էին Ակնա, նուռը ձեռքին բռնած ասում էին՝ «Աղդամն իմն հայրենիքն է», բա որ քո հայրենիքն է, Ալեն Սիմոնյան, ինչո՞ւ չես գնում քո հայրենիքը պաշտպանես, ստացվում է, որ դուք այդ ժամանակ ևս խաբեցիք Արցախի բնակիչներին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում