ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական երկիր, ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ
««Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին:
Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Երկուստեք արձանագրեցինք, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը:
Խոսեցինք ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին»,- գրել է Կոնջորյանը: