Ուկրաինացիների մի քանի սերունդ կմարի Կիևի վերցրած վարկերը. Rebelion

Ուկրաինան երկար ժամանակ կմարի Արևմուտքի տրամադրած վարկերը։ Դրանք կվճարեն ուկրաինացիների մի քանի սերունդ, գրում է Rebelión-ի իսպանական պարբերականը։

«ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային մատակարարում են զենքի հսկայական խմբաքանակ և տրամադրում են միլիարդավոր դոլարների վարկեր, որոնք ապագայում Կիևը պետք է մարի սովորական տոկոսներով, որը ուկրաինացիները ստիպված կլինեն վճարել մի քանի սերունդ»,- նշվում է հոդվածում։

Հեղինակը գրում է, որ Ուկրաինան նոր վարկեր կվերցնի՝ հները մարելու համար, իսկ պարտքը կշարունակի աճել։ Ի վերջո, ստեղծված իրավիճակից կշահեն արևմտյան ընկերությունները, որոնք վճարել են զենքի և մարդասիրական օգնության համար, և Կիևը ստիպված կլինի գրեթե անվճար զիջել իր ձեռնարկությունները։

«Կիևի իշխանությունները մի օր կհասկանան, որ Մոսկվայի դեմ ուղղված Վաշինգտոնի և Բրյուսելի հրամանները կատարելը ճակատագրական սխալ էր»,- ընդգծում է պաբերականը։