Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Հոկտեմբերի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն ու աշխատակազմի պատասխանատուները, քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

Նիստի օրակարգում ներառված են պարտադիր քննարկման ենթակա «ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը»  հարցը և շարք օրենքների նախագծեր:

Ազգային ժողովի նիստը, որը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կամփոփվի պատգամավորների հայտարարություններով: