Մակրոնը հասկանում է, որ հակամարտության ներկայիս ընթացքը կարող է տանել դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ

Եվ կեղծավորաբար փորձում է խաղաղարար երևալ, կամ էլ անկեղծորեն փորձում է փրկել իրավիճակը, բայց մի նախաձեռնությամբ, որն արդյունք չի տալու

 

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նշել ենք մեր երեկվա վերլուծականում,  օրերս զանգահարել է նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարին: Ռուսական պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ, Սերգեյ Շոյգուն և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը կայուն միտում ունի դեպի հետագա անվերահսկելի էսկալացիա։

Որ իրավիճակի գնալով վտանգավոր զարգացում է ստանում, չափազանցություն չէ, դա գիտակցում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը զգուշանալով կամ վախենալով իրավիճակի հետագա անվերահսկելի էսկալացիայից, անհրաժեշտ է համարում, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ: Մակրոնին քաջ հայտնի է, որ բանակցություններից հրաժարվողը կամ անընդունելի պայմաններ առաջադրողը ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ-ը:

Փարիզից «ՌԻԱ Նովոստի»-ի այսօրվա հաղորդման  համաձայն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-ը նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

«Մեզ անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- Վատիկան կատարած այցից հետո լրագրողներին  ասել է Մակրոնը (նրա խոսքերը մեջբերել է «The Point»-ը):

Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Հռոմի պապն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահելի հարաբերություններ ունեն։

«Հռոմի պապը կարող է ազդել նրա վրա, որպեսզի Միացյալ Նահանգները վերսկսի իր մասնակցությունը Հաիթիում և Ուկրաինայում ճգնաժամերի կարգավորմանը»,- հավելել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև խնդրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին` զանգահարել Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը։

Այսպիսով Մակրոնն իր վերջին հույսը դրել է Հռոմի պապի վրա, և իր վերոնշյալ հայտարարությամբ անուղղակիորեն խոստովանել`

  1. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկինում անտեսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու իր հորդորները, կամ որևէ հույս չկա, որ եթե հիմա կամ առաջիկայում նույն խնդրով դիմի Բայդենին, ԱՄՆ առաջնորդը հետևելու է իր կոչին:
  2. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարվում է ԱՄՆ-ի կողմից և ենթարկվում է միայն Բայդենին, ԱՄՆ-ին, միայն Միացյալ Նահանգները կարող է ստիպել նրան խելամիտ որոշումներ կայացնել ու հրաժարվել պատերազմը շարունակելուց, Ֆրանսիան, Գերմանիան և այլ պետություններ այդ հարցում անզոր են, իսկ Մեծ Բրիտանիային դիմելն անիմաստ է, քանի որ այն ԱՄՆ-ի հետ միասին նույն անգլո- սաքսոնական տանդեմի մասն է, որի գլուխը, սակայն, Միացյալ Նահանգներն է:

Կասկածից դուրս է, որ ջհուդամասոնական, գլոբալիստական, լիբերալ կամ ուլտրալիբերալ ուժերի ներկայացուցիչ Բայդենը գործնականում մերժելու է նաև Հռոմի պապին, եթե նույնիսկ նրանից Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցելու առաջարկ կամ խնդրանք ստանա…

Այն, ինչ կատարվում է Ռուսաստանի մաս դարձած Դոնեցկի ու մյուս մարզերում, ինչպես նաև Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ, Բայդենի և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության համար Ուկրաինայի և ուկրաինացիների, ամերիկյան, արևմտյան և այլ վարձկանների, ինչպես նաև վարձկան ներկայացող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների բանակների սպաների, ռազմական մասնագետների միջոցով ՌԴ-ի դեմ սովորական պատերազմ չէ, այլ պատերազմ է միաբևեռ աշխարհակարգի հաստատման և աշխարհի գրավման ճանապարհին դուրս ցցված Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու, ջախջախելու, Պուտինի վարչակարգը տապալելու, եթե հնարավոր է, ՌԴ-ն մասնատելու, քայքայելու, կործանելու նպատակով:

ԱՄՆ-ի կամ անգլո- սաքսոնական տանդեմի կողմից ներկայումս վերոնշյալների միջոցով ՌԴ-ի դեմ վարվող պատերազմը պատերազմ է միաբևեռ աշխարհակարգ հաստատելու և աշխարհի գրավման նպատակով, առանց որի, Հայտնությունում նշված Նեռը չի կարող իշխանության գալ, կամ առանց որի, հնարավոր չէ նրան իշխանության բերել:

Ինչ վերաբերվում Ռուսաստանին, ապա ներկայիս հակամարտությունը նրա համար գոյաբանական բնույթ ունի, հետևաբար ՌԴ-ն իր քաղաքականության մեջ, որոշումներում և գործողություններում էական զիջումների տեղ և պարտվելու իրավունք չունի:

Կրեմլն այսօր արդեն արձագանքել է Հռոմի պապին ուղղված Մակրոնի կոչին` Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին զանգահարելու և ուկրաինական ճգնաժամի առնչությամբ նրանց հետ բանակցելու վերաբերյալ:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խոսել և ԱՄՆ-ի, և այլ երկրների, և Հռոմի պապի հետ, որպեսզի գտնվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծում:

«Եթե այս ամենը համահունչ է հնարավոր հանգուցալուծում գտնելու իրական ջանքերին, ապա դա կարելի է դրական գնահատել,- լրագրողներին ասել է Պեսկովը։- Բայց, մյուս կողմից, այս հայտարարությունը ոչինչ չի ասում այն ​​մասին, որ ինչ-որ մեկը պարտավոր է զանգահարել Զելենսկուն և կարգի բերի օրենսդրական դաշտը, որն այսուհետ արգելում է ցանկացած բանակցություն ռուսական կողմի հետ»:

Ինչպես հայտնի է, Զելենսկին ավելի վաղ հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին։

«Մենք պատրաստ ենք այս ամենը քննարկել ամերիկացիների, ֆրանսիացիների և պոնտիֆիկոսի հետ,- ասել է Պեսկովը:- Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ռուսաստանը բաց է բոլոր շփումների համար։ Բայց մենք պետք է ելնենք նրանից, որ Ուկրաինան օրինակարգել է բանակցությունները չշարունակելը»։

Ընդգծենք, որ պաշտոնական Վաշինգտոնն էլ, ինչպես նշել ենք մեր «Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 24» հոդվածում  Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելու համար օրերս ուժի դիրքերից Մոսկվային առաջադրել է այնպիսի պահանջներ կամ պայմաններ, որոնք անհնար են դարձնում այդ բանակցությունները:

«Եվ մեզ բանակցություններ է առաջարկում պաշտոնական Վաշինգտոնը,- ասել է Անտոնովը:- Առաջին պայմանը հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելն է. Երկրորդը` ամբողջ զորքերի դուրս բերումն է Ուկրաինայի տարածքից, կարդացեք ներառյալ՝ Ղրիմից, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ Եվ երրորդ՝ սկսենք մտածել այն մասին, թե ինչպես ենք վճարելու փոխհատուցումները»։

«Այս հիմքով կարելի՞ է ինչ-որ բան պայմանավորվել,- շարունակել է դեսպանը:- Հնարավո՞ր է ընդհանրապես նման գաղափարներ հնչեցնել։ Այսինքն ՝ մեզ հետ նախկինի պես խոսում են ուժեղի դիրքերից»։

 

Արթուր Հովհաննիսյան