Սեպտեմբերի 13-ին ի՞նչ էր ուզում թշնամին․ Կարեն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 13-ին ի՞նչ էր ուզում թշնամին։

Արտանիշից մինչև Գորիս թշնամու լայնածավալ հարձակումներն ունեին հստակ նպատակ՝ ՀՀ տարածքից գրավել բնակավայրեր, որով կստիպեին ՀՀ իշխանությանը, որ գնա , այսպես ասած, միջանցքի համաձայնության։

Սակայն թշնամին ամենևին իր առջև նպատակ չէր դրել տարածք գրավել այն հատվածից, որը կապ կունենա այն ճանապարհի հետ, որն Իրանը համարում է կարմիր գիծ։

Թշնամու թիրախում են եղել Վարդենիսը և Ջերմուկը։ Սակայն ավելի նպատակահարմար է եղել Ջերմուկը գրավել։ Վարդենիսը կարող էր գլխացավանք դառնալ Սոթքի հանքավայրի շահագործման հետագա նպատակահարմարության առումով։ Վարդենիսի այլընտրանքը կարծես թե եղել է Արտանիշը։ Այսինքն, ամեն գնով բնակավայրեր գրավելն է եղել նպատակը։

Իսկ ինչո՞ւ հենց այս ուղղությունները։ Թշնամին հենց այս ուղղություններում իր թիկունքում չունի բնակչություն, այսինքն իրեն շատ նպատակահարմար ուղղություններ են մարտեր վարելու համար։

Հայկական բանակը մեզ փրկել է աննկարագրելի փորձանքից, կարողացել է զսպել թշնամուն։ Որքան էլ խոսենք միջնորդների մասին, պետք է նկատի ունենանք, որ եթե թշնամին հասկանար, որ հաջողության է հասնելու, ոչ մեկի հորդորին, կամ հեռախոսազանգին չէր պատասխանի , մինչև ժամերի ընթացքում լուծեր իր առջև դրված խնդիրը։

Հ․Գ․ Խոստանում եմ եկող շաբաթվանից ընդունել հարցազրույցների հրավերները, բայց ոչ այս շաբաթ։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից