ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին այցելել են Գեղարքունիքի մարզի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած մի շարք բնակավայրեր: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից:

ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը այցելել է Վարդենիսի համայնքապետարան, այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին։