Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 127 քկմ կամ 12 700 հեկտար տարածք․ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է

Երեկվանից շրջանառվում է տեղեկատվություն, որ 2021թ-ի մայիսից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր կամ 12 700 հեկտար տարածք։ Որպեսզի տեսանելի լինի՝ ինչի մասին է խոսքը, նշեմ, որ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է, կամ, ասենք, երկու անգամ մեծ է Սան Մարինո պետությունից, գրեթե հավասեր է Լիխտենշտեյն պետության տարածքին, ում հետ երբեմն Հայաստանը ֆուտբոլ է խաղում, մեկ-մեկ էլ ոչ ոքի ավարտում։

Սա 32 անգամ ավելի շատ է, քան 2016թ-ի ապրիլին կորցրել էինք հակառակորդին զգալի մարդկային կորուստներ հասցնելու գնով։ Եվ սա ՀՀ ինքնիշխան տարածքում է, այլ ոչ թե Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտու, որը իբր «նախկինները» 90-ականներից սկսած մի 7 անգամ հանձնել են, իսկ Ադրբեջանն այդպես էլ մինչև 2020թ-ը չվերցրեց։ Սա այն նույն տարածքում է, որը նույնիսկ դե ֆակտո իշխանությունների կողմից հաճախ շահարկվող 2010թ վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ համարվում է ՀՀ ինքնիշխան տարածք։

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից