Պատերազմի դարաշրջան խաղաղության անվան տակ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․Հոկտեմբերի 18-ին Էդգար Ղազարյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու դեպքին

2․Ռուսաստանում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանն անդրադառնալով իր վրա մահափորձի դեպքին և նրան, որ մինչ այսօր իրավապահները մեղավորներին պատասխանատվության չեն ենթարկել, շեշտեց․ «Մեր իրականության մեջ իրավապահները մեղավորներին պատասխանատվության են ենթարկում այն դեպքում, երբ հարձակման թիրախում են իշխանական գործիչները, իշխանություններին սատարող գործիչները։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 11։00-ին, մեր շենքի բանուկ մասում, ակնհայտ է, որ դա կազմակերպված հանցագործություն է, որովհետև ակնհայտ է, որ պատվիրատուները և իրագործողները տարբեր մարդիկ են, իրագործողները դարանակալել են շենքի մոտ, սպասել են իմ գալուն և առանց որևէ խոսք ասելու հարձակվում են ինձ վրա, տապալում գետնին և հարվածներ հասցնում միայն գլխիս շրջանում։ Այսինքն, եթե նրանց նպատակն ինձ սպանելը չի եղել, չնայած դա ակնհայտ է, որ այդպես է, ապա գոնե այնպիսի ծանր հետևանքներ առաջացնելը, որը կարող է զրկել ինձ իմ կենսունակությունից»։

Խոսելով Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպման մասին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը հիշեց․ «Փաշինյան-Պուտին-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 26-ին, գրեթե մեկ տարի առաջ, իսկ այս մեկ տարվա ընթացքում Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները տեղի են ունեցել  Բրյուսելում և Պրահայում՝ շրջանցելով Ռուսաստանը, այն երկիրը, որի ջանքերով դադարեցվել է 44-օրյա պատերազմը։ Իշխանություններն անցել են եվրոպական ձևաչափին, որտեղ երկու կողմերից բարբաջվել է խաղաղության մասին, հատկապես, Հայաստանի կողմից, բայց մշտապես պատերազմ է եղել, և սա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «խաղաղության դարաշրջանի ձեռքբերումն» է»,-ընդգծեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում