ԱԺ-ը նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Առուշանյանը Ազգային ժողովում է ԿԸՀ նախագահ ընտրված Վահագն Հովակիմյանի փոխարեն, իսկ մինչ այս նա Գյումրու փոխքաղաքապետն էր:

Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը։