Ժամանակը սպառվում է

Ժամանակը սպառվում է:

Անհրաժեշտ է այլընտրանքային և պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։

Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների, որին պետք է հետևեն այլընտրանքային լուծման առաջարկը։

Բոլորս քննադատում ենք, մեղադրում ենք իրար, բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։

Հայաստանում առկա է ծրագրային մտքի, միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։

Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։

Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիայն, նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը, բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։

Միտինգներով ու հերթական անգամ քայլելով, «Նիկոլ, հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։

Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային, արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։

Իսկ ունե՞նք…վստահ չեմ։

Խնդիրն այլևս աշխարհաքաղաքական ու արժեքային է, որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։

Ուկրաինայում պատերազմ է, Հարավային Կովկասը եռում է, ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թևակոխում։

Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջև դրված ընտրությունը։

Ամեն բան պարզ է. կամ Արևմուտք-ՆԱՏՕ կամ Հյուսիս-Արևելք դաշինք։

Լինե՞լ, թե չլինելու հարց է դրված։

Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք, բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։

Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում, ինչպես նաև նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։

Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»։

Ակնհայտ է, որ այս նպատակներին նիկոլիզմով հասնելն անհնար է։

Հենց այս հարցերի շուրջ համախմբումն եղավ, նիկոլիզմը հեռանալու է։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից