ԱԺ հերթական քառօրյան. օրակարգում 27 հարց է․ ՈՒՂԻՂ

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ նիստերին:

Մասնավորապես, ԱԺ-ը քննարկում է հետևյալ հարցերը.

–              Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին

–              «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին

–              ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

–              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին

–              Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

–              «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին

–              «Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և այլ հարցեր: