Փաստաբանի՝ դատական նիստերին արված հայտարարությունները մեղմ ասած դուր չեն գալիս իշխանություններին (տեսանյութ)

Փաստաբաններ,  Փաստաբանների պալատի անդամ Աննա Ծառուկյանը, Լուսինե Վիրաբյանը, Ժիրայր Ղարագյոզյանը «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձան փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանն ու նրա դեմ քրեական գործ հարուցելուն՝ դատապարտելով այդ քայլը։ Փաստաբան Աննա Ծառուկյանը հայտնեց, որ Էրիկ Ալեքսնայնաի ձերբակալման պատճառը չի բացառվում, որ լինեն դատական նիստերին արված նրա համարձակ հայտարարությունները, որոնք, մեղմ ասած, դուր չեն գալիս իշխանություններին։

Ժիրայր Ղարագյոզյանն էլ հավելեց, որ լրագրողներին տված հարցազրույցներում Էրիկ Ալեքսնայնաը միշտ վեր է հանել համակարգում առկա խնդիրները՝ հորդորելով դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր կատարել։ Բայց դրա փոխարեն իշխանությունները որոշել են կարած գործով լռեցնել նրան։

Մանրամասները՝ տեսանյութում