Իրանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Թուրքիայի սահմանի մոտ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը:

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ:

Զորավարժությունները անցկացվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով: