Արցախի ՌԴ կազմը մտնելը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից

Ուղիղ 209 տարի առաջ այս օրը հոկտեմբերի 24-ին Ղարաբաղի Խանության Խաչենի Գյուլիստան գյուղում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվեց խաղաղության պայմանագիր, որով ամրագրվեց Ղարաբաղի, Բաքվի, Շիրվանի, Դերբենդի, Գանձակի, Շաքիի առանձին Խանությունների միացումը Ռուսաստանին։

Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում ադրբեջան պետություն ընդհանրապես գոյություն չուներ, իսկ Երևանի խանությունը ավելի ուշ Ռուսաստանը գրավեց Պարսկաստանից, և մտցրեց իր կազմ։

Ղարաբաղի Խանությունը, որի մեջ մտնում էր նաև Սյունիքի մարզը, կազմում էր 24000 կմ քառ․, համեմատության համար նշեմ որ բաքվի խանությունը կազմում էր 2000 կմ քառ․։

Պարզ է, որ առանց այդ պայմանագրի Անդրկովկասում չէր կարող գոյություն ունենալ ոչ մի անկախ պետություն։

Սակայն այսօր ևս լուրջ վտանգ է կախված Արցախի գլխին։

Տարբեր Խանություններից արհեստական ստեղծած ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ հոխորտում է, թե ինչպես Արցախը, այնպես էլ Սյունիքը իրենն է։

Իմ կարծիքով՝ արցախցին պետք է ամուր կառչի իր հողին, և միահամուռ ուժերով փորձի հարց բարձրացնել, որպեսզի հանրաքվեի միջոցով Արցախը մտնի Ռուսաստանի կազմ, իհարկե պարտադիր իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարով։

Նշեմ, որ դա հեշտ չի լինելու, մի թեթև պատմական էքսուրս անելու դեպքում կտեսնենք, որ Ղարաբաղի Խանությունը Ռուսաստանի կազմ է մտել 1805 թ․, սակայն փաստաթղթերով Ռուսաստանի կազմում ամրագրվել է 1813 թ։

Ստեղծված իրավիճակում Արցախի ՌԴ կազմը մտնելը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։

Այսպիսով Ռուսաստանը Արցախի տարածքով ցամաքային սահման կունենա Պարսկաստանի հետ, սեպի նման խրվելով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կկտրի իրարից և Անդրկովկասի տարածքում վերջ կտա միջէթնիկ բոլոր կոնֆլիկտներին, այդ դեպքում Սյունիքի մեջքը ևս կլինի ապահով։

Այսքանով հանդերձ, Ռուսաստանը նաև կվերականգնի պատմական արդարությունը, Պարսկաստանի կողմից իրեն նվիրված Ղարաբաղի Խանության 24000 կմ քառ տարածքից ուղիղ Սյունիքի չափ 4506 կմ քառ տարածք թողնելով նաև Ադրբեջանին, իսկ մնացած 12488 կմ քառ 90-ականների զավթած Շահումյանի շրջանի և Մարտակերտի մնացած գյուղերի հետ միասին միացնի Արցախի մնացած 2500 կմ քառ հետ։

Այսպիսով պատմական արդարության հետ կվերականգնվի Արցախի տարածքային ամբողջակաությունը։

Այսքանով ՌԴ-ն իրեն իրավունք կվերապահի հայտարարելու, որ ինքը տարածքային վեճերում կողմնապահություն չի անում, բոլորին նայում է հավասար աչքով, ընդհակառակը իրեն բաժին (Նվեր) հասած Ղարաբաղի Խանության տարածքից հավասարապես բաժին է հանել երկուսին, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն իր օրինակին, վերջ տան տարածքային հավակնություններին, (ու դեպի Թուրքիա նայելու մտադրությունից) քանի որ Պարսկաստանից Ղարաբաղի Խանությունը իրեն նվիրելու ժամանակ Ադրբեջանը ընդհանրապես գոյություն չի էլ ունեցել, Հայաստանն էլ մասնատված էր տարբեր երկրների միջև։

Իսկ Ադրբեջանի հակառակվելու դեպքում ՌԴ-ն նորից իրեն իրավունք կվերապահի հայտարարելու, որ ադրբեջանի ամբողջ տարածքը տարբեր խանությունների տեսքով Ղարաբաղի Խանության նման առանձին առանձին նվեր է ստացել Պարսկաստանից։

ՌԴ-ի հետ ցամաքային սահման ունենալու դեպքում կշահի նաև Պարսկաստանը։

Սերգեյ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից