Ադրբեջանցի գնդապետը խոստովանել է, որ շատ ծանր է եղել 30 տարվա պաշտպանական համակարգի դեմ կռվել

Հայտնի ձայնագրության մեջ, թշնամու 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, բացահայտումներ է արել 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների, հայկական բանակի ու տիրող իրավիճակի մասին։

Ձայնագրության մեջ ուշագրավ խոստովանություն է արել մեր 30 տարվա ստեղծած պաշտպանական համակարգի, հետախուզական միջոցների, տանկերի քանակի, հրթիռահրետանային համակարգերի ու դրանց արդյունավետության մասին։

Գնդապետը խոստովանել է, որ շատ ծանր է եղել 30 տարվա պաշտպանական համակարգի դեմ կռվել, գրեթե հավասար միջոցներով, ու, եթե թուրքական հրամանատարական կազմը ու ԱԹՍ-ները չլինեին, իրենց դժվար կլիներ հաջողության հասնել։

Մեր բանակի ու պաշտպանական համակարգի մասին շատ անգամներ է խոսել հենց իրենց նախագահը ու նույնիսկ ամիսներ առաջ խոստովանել էր, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի և 25 միլիարդ դոլար կպահանջվի։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ իրենց զորքերն իրականում պատրաստ չեն եղել պատերազմին, որ հայկական զորքերը` չնայած առկա խնդիրներին, լուրջ դիմադրություն են ցույց տվել, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններում։ Համակարգված ու ուղղահայաց ղեկավարման դեպքում կունենայինք այլ պատկեր ու չէր փրկի նույնիսկ այդքան շատ թուրքական ու իսրայելական ԱԹՍ-ները:

Այս իշխանությունն մինչև հիմա ամեն կերպ փորձում է անել հակառակը. հեղինակազրկել ու կազմաքանդ անել կանոնավոր բանակը` վերածելով կամավորական խմբերի, տալով նրանց նահանջի և կազմակերպված պարտության կարգավիճակ:

Հ.Գ 30 տարվա ստեղծված պաշտպանական համակարգի շնորհիվ է, որ պատերազմից անցել է 2 տարի, առանց նոր ձեռք բերված սպառազինության ու զինամթերքի, մեր բանակը կանգուն է ու չնայած մեծ կորուստների գնով կասեցնում է թշնամու առաջխաղացումը։

Հունան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից