Սա ուղիղ ապացույց է, որ խաղաղության պայմանագրի երկու տարբերակներից ավելի հայանպաստ է ռուսական տարբերակը

Օրեր առաջ «Թաթոյան» հիմնադրամը հրապարակեց ամերիկյան «Google Maps» և «Google Earth» հավելվածներում Սյունիքի մարզի մի շարք տեղանուններ, որոնք եղել են ադրբեջանական անվանումներով, և իրենց ջանքերով հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները, որը անգնահատելի գործ է: Մեկ օր առաջ ռուսական «առաջին ալիք»-ի եթերում հեռարձակվեց «Большая игра» քաղաքական վերլուծական հաղորդումը, որի ընթացքում ռուսական ալիքի տաղավարում քննարկում էին Հայաստանում և Հարավային կովկասում աշխարհաքաղաքական իրադարձությունները: Ուշագրավ մի պատկեր ստեղծվեց, երբ հաղորդման ժամանակ ցուցադրվեց տարածաշրջանի քարտեզը. այնտեղ պատկերված էր «Нагорно-Карабахская Республика» անվամբ: Սա ուղիղ ապացույց է, որ խաղաղության պայմանագրի երկու տարբերակներից ավելի հայանպաստ է ռուսական տարբերակը, որտեղ Անկախ Արցախի հարցը փակված չէ: Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը և Սյունիքի այսպես կոչված միջանցքի հարցերը պետք է լուծվեն խաղաղության այն տարբերակով, որով հնարավորություն կընձեռվի ապագայում հասնել դրական հայանպաստ արդյունքի, ասել է թե՝ Ազատ Անկախ Արցախ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից