Ես համոզված չեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է մշտական դարձնել. Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ արձանագրել և ողջունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հյաաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացնեց, որ առաքելության ձևավորման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո:

«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և  որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է և աշխատում է: Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ դիտորդական առաքելությունը երկու ամիս պետք է աշխատի: Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց, ամեն դեպքում, այն մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջաններում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն՝ չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,-հայտնեց Փաշինյանը: