Կեցցե Պուտինը. ուկրաինացի փախստականներին վռնդել են Փարիզի ռեստորանից

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ Փարիզի հարավում գտնվող Մոնպառնաս թաղամասում գտնվող Le Cozy ֆրանսիական ռեստորանի աշխատակիցը վռնդում է երկու ուկրաինացի փախստականների, նշում է RT ալիքը։

Կադրերում երևում է մի տղամարդ, «Կեցցե Պուտինը» խոսքերով ուկրաինացիներին դուրս է վռնդում հաստատությունից: Թե ինչն է այս գործողությունների պատճառը, հայտնի չէ։