Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի մեկնել է Ադրբեջան: մասնակցելու Կովսականի (Զանգիլան) միջազգային օդանավակայանի բացմանը։

Թուրքիայի նախագահի ինքնաթիռն ուղևորվել է Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանից։

Էրդողանն առաջին օտարերկրյա պետության ղեկավարն է, որը կայցելի Կովսականի նոր օդանավակայան։