Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 6

Սկիզբը` այստեղ

Այն, ինչ հնարավոր չէ, չեմ կարող փաստաթղթով հանձնել «Շուշվա կողմի» մորեղբայրներիս` ադրբեջանցիներին, կտամ պատերազմով, հոգ չէ, երբ հայերը, Արցախը, Հայաստանը փաստի առջև կկանգնեն, փաստաթուղթը հետո կստորագրվի, փաստաթուղթը հետո կստորագրեմ. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ու պետական դավաճանության մեջ մեղադրվող Նիկոլը մի անգամ, 2020 թվականին Արցախի պարագայում այսպես վարվեց ու մարսեց:
Մարսեց, որովհետև քաղաքական պոռնիկներով լեցուն «իրավապահ» համակարգը քրեական պատասխանատվության չկանչեց նրան, ոչ էլ ընդդիմությունը հարցերը լուծեց… Այս հրապարակմամբ չեմ խորանում այն հարցի մեջ, թե ինչո՞ւ` չկարողացա՞վ, չուզե՞ց, թե արտերկրից թույլ չտվեցին… Պարզվեց նաև, որ ժողովրդի մեջ Թեհլիրյան կամ ցանկությունից բացի, համապատասխան կարողություններ ունեցողներ չկան, համենայն դեպս, առայժմ… (սա ընդամենը որպես փաստի արձանագրում և ոչ թե տվյալ արարքի թույլատրելի- անթույլատրելի լինելու գնահատում):

Հիմա որևէ մեկը կարո՞ղ է պատասխանել` ի՞նչն է խանգարում Նիկոլին վերոնշյալ` արդեն փորձված և իրեն արդարացրած հնարքը` պատերազմով հանձնելը, մեկ անգամ ևս կրկնել` այս անգամ արդեն Հայաստանից տարածքներ կամ տարածք հանձնելով Ադրբեջանին, մասնավորապես, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում` այդ կերպ կատարելով Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը:

Եթե ուշադրություն դարձրել եք, Նիկոլի հրապարակային շատ հայտարարություններ ծվատվում են հակասություններից, ինչպես ասում են, մեկ նալին է խփում, մեկ` մեխին, և այդպիսով մատնում, որ իր կողմից պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, այսինքն` 2020 թվականից հետո էլ շարունակվում է:

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլը ս. թ. հոկտեմբերի 6-ին ժամանել է Պրահա, այցի շրջանակում քառակողմ հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանդիպել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ջերմորեն սեղմել Հայաստանին և Արցախին թշնամի պետությունների ղեկավարների ձեռքը, մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, բարբաջել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, Ալիևին և Էրդողանին, հավանաբար նաև Միշելին ու Մակրոնին խոստացել է շատ մոտ ժամանակներում ստորագրել այն: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, եղել է նաև Նիկոլ- Ալիև գիշերային առանձին ու գաղտնի հանդիպում: Թե ինչ են պայմանավորվել կամ քննարկել, անհայտ է:

Բացի վերոնշյալից, Նիկոլը համապատասխան փաստաթղթի ստորագրմամբ անցած ողջ ժամանակաընթացքում առաջին անգամ առանձին կերպով, այսինքն` ոչ որևէ միջազգային կազմակերպության (ՄԱԿ, ԵԱՀԽ /ներկայիս ԵԱՀԿ/, ԱՊՀ) անդամակցելիս ու դրա շրջանակներում, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ի տարբերություն վերոնշյալ կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերի, որևէ հղում չկատարելով ազգերի ինքնորոշման սկզբունքի կամ միջազգային իրավունքի վրա:

Հայաստանը նախկինում երբեք չի նախատեսել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, հետագայում Արցախի Հանրապետության հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց Նիկոլն այսպիսով, ըստ էության, գնացել է այդ քայլին և համաձայնել, որ Արցախի Հանրապետությունը պետք է Ադրբեջանի մաս կազմի: Թե Արցախը հետո կկարողանա՞ անկախանալ, չի կարողանա, ըստ Նիկոլի ու նիկոլենց, դա արդեն Հայաստանի գործը չէ, Հայաստանը ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր պարտականությունից, այլև Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցելուց:

Յուրաքանչյուր հայ քաջ գիտե խաղաղության արժեքը ու չի ցանկանում պատերազմ, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ի՛նչ գնով և ո՛ւմ հետ… Արյունարբու գազանի, գիշատչի, բորենու հետ հնարավոր չէ խաղաղություն, Ադրբեջանի հետ ի՞նչ խաղաղության պայմանագիր… Այսօր Արցախը զիջես, Արցախը կուլ տա, վաղը ձգտելու է Սյունիքը կուլ տալ և կուլ է տալու, հետո` Հայաստանը… Աշխարհի թերևս ամենավերջին տխմարը պետք է լինել սա չհասկանալու համար, ու բացարձակապես հեռու ենք այն մտքից, թե Նիկոլը չի հասկանում սա, կամ ինչ անում է, չհասկանալով է անում:

Թվում է, թե վերոնշյալ փաստաթղթի ստորագրումից, Ալիևի և Էրդողանի հետ հայտնի և անհայտ պայմանավորվածություններից, խաղաղության պայմանագրի վերաբերյալ նրանց տված խոստումներից ու նրանց ախորժակի թեկուզ մի մասը բավարարելուց հետո Ադրբեջանը պետք է դադարեցներ Հայաստանի հետ շփման գծում հրադադարի խախտումները, սահմանային լարվածություն առաջացնելու փորձերը, սակայն Ադրբեջանը ոչ միայն ձեռնպահ չի մնացել նշված քայլերից, այլև հստակ, հետևողական ու նպատակաուղղված կերպով արհեստական հիմքեր է ստեղծում մոտ ապագայում Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի կամ նույնիսկ պատերազմի համար:

Սա խաղաղության պայմանագրի մասին ճամարտակող, բարբաջող նույն Նիկոլի` ընթերցողներին անգլերենից թարգմանաբար ներկայացվող այսօրվա թվիթերյան գրառումն է . «Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»:

Այնուհետև Նիկոլն իր գրառմանը, դրա ներքո, կցել է «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածի այսօրվա հաղորդագրությունը. «Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ»:

«ՊՆ» կոչվածի այսօրվա հիշյալ հաղորդագրությունում  նշված է նաև, որ «Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան