Հունաստանի հետ Թուրքիայի հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման. «Նյու Յորք թայմս»

Բարձր գնաճը և լիրայի թուլացումը կնշանակեն, որ թուրքական զորքերը «մի գիշեր կարող են հանկարծակի հայտնվել» Հունաստանում։ Նման կարծիք է հայտնել «Նյու Յորք թայմսի»՝ Եվրոպայում գլխավոր դիվանագիտական ​​թղթակից Սթիվեն Էրլանգերը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բախվում է աճող քաղաքական ու տնտեսական դժվարությունների։ Այդ պատճառով նա «ուժեղացնում է սպառնալիքները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ:

Սթիվեն Էրլանգերը պնդում է, որ հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև։ Թուրքիան արդեն դարձել է ռազմական դաշինքի իր գործընկերների խնդրահարույց և անկանխատեսելի գործընկերը։

«ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի և Թուրքիայի միջև աճող լարվածությունն այժմ սպառնում է հավելյալ բարդություն հաղորդել Ռուսաստանի դեմ իր միասնությունը պահպանելու և տնտեսական ու էներգետիկ ճգնաժամերի դեմ պայքարելու Եվրոպայի ջանքերին»,- ասել է Էրլանգերը:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիան հարձակողական անօդաչու թռչող սարքեր է տեղակայել միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում։ Այս քայլը պատասխան էր Միացյալ Նահանգների կողմից Կիպրոսի Հանրապետությանը զենք մատակարարելու էմբարգոյի վերացմանը։

Ավելի վաղ Թուրքիան Հունաստանին մեղադրել էր ոչ ռազմական կարգավիճակ ունեցող Էգեյան ծովի կղզիներ զենք տեղափոխելու մեջ։ Դեսանտային նավերը ԱՄՆ-ի կողմից տեղափոխված ռազմական տեխնիկա են մատակարարել Դեդեագաչ նավահանգիստ։