Զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը սկսել է ՌԴ-ից Բելառուս ժամանել

Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը սկսել է Ռուսաստանից Բելառուս ժամանել, կիրակի օրը հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչը սկսել է Ռուսաստանի Դաշնությունից Բելառուսի Հանրապետություն ժամանել»,- ասվում է նախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ, ռազմական տեսանկյունից, Կիևի կողմից Բելառուսի դեմ ճակատ բացելը խելագարություն է, սակայն Արևմուտքը Ուկրաինային դրդում է այդ քայլին։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն և եվրոպական մի շարք պետություններ դիտարկում են Մինսկի դեմ հնարավոր ագրեսիայի տարբերակները։ Լուկաշենկոն նշել է, որ Միութենական պետության արևմտյան սահմաններում իրավիճակի սրման հետ կապված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ զորքերի միացյալ տարածաշրջանային խմբի տեղակայման շուրջ, և այդ խմբի ձևավորումն արդեն իսկ ընթացքի մեջ է։

Հանրապետություն են սկսել ժամանել ռուս զինծառայողների առաջին էշելոնները, որոնք պատկանում էին զորքերի ռուս-բելառուսական տարածաշրջանային խմբավորմանը։ Միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի ղեկավար, միջազգային ռազմական համագործակցության հարցերով՝ Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռեվենկոն ասել է, որ տարածաշրջանային ռուս-բելառուսական ուժերի խմբի ռուսական մասը կկազմի 9 հազար զինծառայող. վերաբաշխումը կտևի մի քանի օր: Խաղաղ ժամանակ զորքերի տարածաշրջանային խմբավորման հիմքը լինելու է բելառուսական բանակը։