Հայազգի լեյտենանտ Սամվել Բաբայանի խիզախության մասին պատմել է ՌԴ ՊՆ-ը

ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՌԴ ԶՈւ հայազգի զինծառայող, լեյտենանտ Սամվել Բաբայանի անձնուրաց սխրանքը։

Բաբայանը, վտանգելով իր կյանքը, վերականգնել է վնասված կապի գծերը և ապահովել ստորաբաժանման անխափան հաղորդակցությունը։ Ուկրաինացի ազգայնականները, փորձելով տեղահանել ռուսական զորքերին իրենց դիրքերից, հրետանու և ականանետների կիրառմամբ հարձակում են իրականացրել այն տարածքի վրա, որտեղ գտնվել է մարտական ստորաբաժանումը։

Հակառակորդի հրետանային հարձակման արդյունքում մոտակայքում պայթած արկից կապի կայանը վնասվել է։

Հասկանալով, որ կապի կորուստը հրամանատարությանը զրկում է մարտում ուժային գործողություններն օպերատիվ համակարգելու հնարավորությունից, լեյտենանտ Բաբայանն առաջացել է դեպի վնասված կայանն ու հակառակորդի կրակի տակ վերականգնել դրա աշխատանքը։ Լեյտենանտ Բաբայանի խիզախության շնորհիվ հնարավոր է դարձել հետ մղել ուկրաինական կողմի գրոհը։