Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Եվրոպային՝ Իրանի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում քննադատել է Եվրոպայի միջամտությունը Իրանի ներքին գործերին և հորդորել դադարեցնել այդ քաղաքականությունը: Գրում է ParsToday-ը:

Երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Եթե Եվրամիությունը սահմանափակող միջոցներ ձեռնարկի, Թեհրանը պատասխանք այլերի կդիմի»։

Կողմերը պայմանավորվել են, որ փոխադարձ հարգանքն ու շահերը պետք է իշխեն հարաբերություններում։

Իրանում անկարգությունների սկսվելուն զուգահեռ, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, միացան ԱՄՆ-ին՝ աջակցելով անկարգություններին, և ա ոչ միայն հանդես եկան միջամտողական հայտարարություններով, այլև խոսեցին պատժամիջոցներ կիրառելու մասին։

Անցյալ երկուշաբթի Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեց Իրանի մի կազմակերպության և մի քանի բարձրաստիճան քաղաքական և անվտանգության պաշտոնյաների դեմ։

Գերմանիայի ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան և Չեխիան 16 առաջարկ են ներկայացրել Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանման համար,  որոնք ԵՄ ԱԳ նախարարները պետք է քննարկեն հոկտեմբերի 17-ին: