Զանգվածային հարվածներ Ուկրաինայի դեմ ՝ սա միայն սկիզբն է, հայտարարել է փորձագետը

Ուկրաինայի ենթակառուցվածքին գերճշգրիտ զենքով հարվածը, չնայած զանգվածային բնույթին, ցուցադրական էր. այս կերպ Մոսկվան Կիևին հասկացնում է, որ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ հրթիռների արձակումը կարող է լինել հաջորդ քայլը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։

«Հարվածը ցուցադրական բնույթ է կրել, քանի որ առանցքային շենքերը, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարությունը, չեն վնասվել, դրանց ուղղությամբ  չեն հարվածել։ Այո, որոշ էլեկտրակայաններ վնասվել են, բայց վստահ եմ, որ դրանց մեծ մասը հնարավոր է վերականգնել կարճ ժամանակահատվածում, ուստի կարծում եմ, որ դա նախազգուշական հարված էր՝ նման զանգվածային հրթիռային հարվածներ հասցնելու մեր ունակության և վճռականության առկայության ցուցադրում: Հաջորդ անգամ դրանք ավելի լուրջ թիրախների վրա են ընկնելու», – նշել է նա:

Փորձագետը պարզաբանել է, որ Ռուսաստանն ունի բավականաչափ հրթիռներ, որպեսզի շարունակի նման ինտենսիվությամբ հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին։