Ադրբեջանը Ուկրաինային կմատակարարի կառավարվող ռումբեր․ իսրայելական աղբյուրներ

Ադրբեջանը պայմանագիր է կնքել Ուկրաինային VK-3 կառավարվող ռումբերի մատակարարման համար: Այս մասին հայտնում է «Միլիտարիստ» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Առնվազն մեկ խմբաքանակ ռումբերն արդեն առաքվել է պատվիրատուին: Առաքումն իրականացրել է ուկրաինական Meridian ընկերությունը Խարտումով, հետագայում՝ Լեհաստանով (Ռժեզով ավիաբազա), որտեղից ռումբերն առաքվել են Ուկրաինայի տարածք։

Հայտնի է նաև, որ ամռանը ադրբեջանական NPO Jihaz-ը Ուկրաինայի զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել՝ 120 մմ տրամաչափի ականների, Grad MLRS-ի հրթիռների, 7,62×39 և 5,45×39 տրամաչափի պարկուճների, ինչպես նաև խորհրդային արտադրության ազատ անկման FAB-250 և FAB-500 ռումբերի մատակարարման համար: