Խերսոնի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերը գրավել են 8 բնակավայր

Ուկրաինական զորքերը չեզոք գոտում գրավել են Խերսոնի շրջանի ութ բնակավայր: Այդ մասին հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

«Բոլոր այն տարածքները, որոնք բուֆերային էին, այսպես կոչված՝ գորշ գոտի, դրանք, իրոք, այժմ օկուպացված են ուկրոնացիների կողմից: Բայց այն պաշտպանական գիծը, որը կառուցվել է, այն ոչ մի սանտիմետր հետ չի շարժվել: Հիմա ուկրաինացիները դեմ են առել այդ պաշտպանական գծին… Որքանով ես տեղյակ եմ, խոսքը ութ բնակավայրի մասին է»,-նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։