Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի երկրների իր գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈԻ-ի կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Ֆեյսբուքի» էջից: