Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահը նախատեսում է մասնակցել Կովսականի (Զանգիլան) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

«Սպասվում է, որ երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Զանգիլանի միջազգային օդանավակայանի բացմանը»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղչին:

Նա նշել է, որ ներկա պահին ավարտվում են օդանավակայանի բացման նախապատրաստական աշխատանքները, կատարվում են թռիչքային տեխնիկական փորձարկումներ:

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Կովսականն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։