«Հարսանիք լեռներում» օպերացիայի քարտեզը փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով

Մինչ քպականների անփառունակ իշխանության գալը, նիկոլի շեշտած՝ առաջադեմ,

ազատասեր ու ինքնասեր հայ ժողովուրդը մայիսի 8-ին և 9-ին նշում էր չորս

տոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Արցախի բանակի կազմավորումը,

Շուշիի ազատագրումը և Երկրապահի օրը: Այո՝ նշում էր…

Հիմա չկա Արցախի բանակ, որտեղ ժամանակին հպարտորեն ծառայել եմ ես, չկա

Շուշին, ԵԿՄ-ն մուտացիայի է ենթարկվել, քանի որ նրա առանձին

ստորաբաժանումներ վերածվել են պատժիչ, խուլիգանական խմբերի, թեքվել,

սեփական ժողովրդին են հարվածում, հայերիս գիտակցության մեջ դեռևս թարմ ու

հերոսական, ազգային արժանապատվության կարևորագույն դրսևորում է եղել ու կա

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, բայց վստահ եմ, որ դրա խորհուրդն էլ է

պղծվելու, մեկնաբանելով, թե «ոնց են կարողացել ռսի լծի տակ կռվել», «զոհվել

հանուն ոչնչի»….

Արդեն այսօր ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզը փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով, որտեղ տարբեր գունավորումներով, գծագրումներով զուտ պատկերված են թուրքերին նվիրաբերվող տարածքները… դա է սրանց օպերացիան…

Հայ ժողովրդի համար առանձնակի խորհուրդ ունեցող մայիս ամիսն էլ է հարամել, հիմա

եկել, խոսում է ժողովրդի ազգային արժեքներից, ինքնասիրությունից…

Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից