Ռուսաստանը գիշերն ավելի քան 50 հրթիռ և ավելի քան 20 կամիկաձե դրոն է արձակել յոթ մարզերի դեմ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է էներգետիկայի օբյեկտներին հասցված զանգվածային նոր հարվածը և դա կապել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած Հաղթանակի և հիշատակի օրվա հետ, որը երկրում նշում են մայիսի 8-ին։

«Ավելի քան 5 հրթիռ և ավելի քան 20 «շահեդներ» ուղղվել են Լվովի, Վինիցայի, Կիևի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Իվանո-Ֆրանկովսկի մարզերի դեմ։ Անհրաժեշտ բոլոր ծառայություններն արդեն աշխատում են տեղերում՝ վերացնելով ահաբեկության հետևանքները»,- հայտնել է Զելենսկին։

«Ամբողջ աշխարհը պետք է  հստակ հասկանա, թե ով ով է։ Ամբողջ աշխարհը իրավունք չունի նացիզմին էլի մեկ շանս տալու»,- նշվել է Թելեգրամում հրապարակված հայտարարությունում։

Ռուսաստանը չի մեկնաբանել նոր զանգվածային հարվածի մասին տեղեկությունները։ Էներգետիկայի նախարարի տվյալներով՝ գրոհի են ենթարկվել էներգետիկական օբյեկտներ վեց մարզերում. Զելենսկին նշել է յոթը։