Հայկական կողմն է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը․ ԱԳՆ մամուլի խոսնակ. News.am

Հայկական կողմը հաստատել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկ է հնչել ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։

«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», – NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նոյեմբերից տեղափոխել հոկտեմբեր։