Բաքուն Երևանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստը տեղափոխել հոկտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպման մանրամասների մասին հայտարարություն է տարածել նաև հարևան երկրի ԱԳՆ-ը, որն ինչպես միշտ, տարբերվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից, այսպես․ հակառակ կողմը տեղեկացրել է, որ առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նոյեմբերից տեղափոխել հոկտեմբեր։

Բացի դրանից, բարձրացվել են նաև անհետ կորածների հարցերը։

Բայրամովը հանդիպման ժամանակ ընդգծել է «Ադրբեջանի տարածքից Հայաստանի ԶՈՒ-ի լրիվ դուրսբերման, կարճ ժամկետում փոխվարչապետների մակարդակով ղեկավարվող եռակողմ հանձնաժողովի շրջանակում նախնական համաձայնությունների հիման վրա ձեռք բերված տրանսպորտային-հաղորդակցային գծերի բացման, սահմանազատման գործում առաջընթացի ձեռքբերման անհրաժեշտությունը»։