Լրագրող Փաշինյանը այդպես էլ չի կարողանում դառնալ վարչապետ․ Տաթևիկ Հայրապետյան

Փաշինյանը հերթական անգամ որոշել է իր ասելիքը փոխանցել «Հայկական ժամանակ» թերթով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «3 օր առաջ տեղի ունեցած 2 ժամանոց հարցազրույցում խոսելու փոխարեն կրկին սկսեց հոդվածներով հանդես գալ։ Ինչ գրված է այս նյութում՝ ես և այլ վերլուծաբաններ գրել ենք և խոսել դեռ մեկ տարի առաջ։ Այդ կետերը շատ հրապարակային ներկայացվել են Ադրբեջանի կողմից։ Այնպես որ որևէ նորություն չկա, ուղղակի այս գործելոճը եկավ հաստատելու, որ Փաշինյանը այդպես էլ չի կարողանում դառնալ վարչապետ, այլ մնում է որպես լրագրող։ Վարչապետ լինելու դեպքում կհանդիպեր նախկին ղեկավարների հետ և հնարավորինս կներկայացներ իրավիճակը, ու դա կաներ ոչ թե ինքն իրեն պաշտպանելու, այլ իրավիճակի լրջությունը պատկերացնելու և դրան լուծում տալու դրդապատճառով»,- գրել է վերլուծաբանը։