Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ստում է կամ էլ իրավիճակին ուղղակի չի տիրապետում․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ստում է կամ էլ իրավիճակին ուղղակի չի տիրապետում, ասելով, որ պատերազմի ժամանակ նախագահների մակարդակով առաջարկ է եղել, ԱՀ նախագահն է նախաձեռնողը եղել, և իբր իր տեղեկությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
Ալենին խորհուրդ եմ տալիս մանիպուլյատիվ եղանակով չտարածել այնպիսի կեղծ տեղեկություններ, որի պարզաբանումները չեն բխում հենց իրենց շահերց: Հատկապես, որ դրանք չեն նպաստում իրենց իսկ մեղքով ստեղծված այսօրվա ծանր իրավիճակից լուծումներ գտնելուն»: