Դուք չգիտեք շատ ու շատ բան ձեր իսկ տղաների կատարածից․ թուրք գեներալը Շուշիի համար մղված մարտերից դրվագ է պատմել

44 օրյա պատերազմի ընթացքում եղել են մեր զինվորների քաջագործությունների բազմաթիվ օրինակներ, որոնք սակայն հայտնի պատճառներով այսօր չեն բարձրաձայնվում, չեն տարածվում, քանի որ դրանք չեն համընկնում պետական քարոզչամեքենայի և դրված նպատակների իրագործմանը։

Սակայն ես կգրեմ մի դեպք, առանց աղբյուրը նշելու։ Դեպքը նշել է թուրք գեներալ, որը արբանյակային նկարահանումներով հետևել և ղեկավարել է ադրբեջանական զինուժի գործողությունները։

Այդ թուրք գեներալը անչափ հուզված պատմել է հետևյալը։

“Մենք հետևում էինք Շուշիի շուրջ կռիվներին։ Մենք դիտարկել ենք յուրաքանչյուր զինվորի և տեխնիկայի տեղաշարժը։ Դուք չեք պատկերացնում ինչ ջահելներ ունեք։

Շուշիում ես իմ աչքով եմ տեսել, թե 40 հոգանոց 18 տարեկան պատանիները խումբը ինչպես էին քաջաբար կռվում մինչև վերջին շունչը, չնայած որ շրջափակման մեջ էին։

Տեսել ենք ոնց են կռվել ու ոնց են զոհվել այդ տղաները։ Մենք լաց էինք լինում նրանց արարքից։ Այդպիսի անձնազոհ զինվոր ունենալը յուրաքանչուր ազգի փառքն է, ու խոնարհման ենթակա է։ Հարգանքի արժանի է, անկախ հակառակ դիրքերում գտնվելուց։ Դուք չգիտեք շատ ու շատ բան, ձեր իսկ տղաների կատարածից։ Մենք ենք դա տեսել, դուք ոչ։

 

Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից