Թույլ չտաք, որ Ձեզ խաբեն, թե արժանի չենք հայրենիք ունենալու

Թույլ չտաք, որ Ձեզ խաբեն, թե արժանի չենք հայրենիք ունենալու:

Սպասումը ցանկացած իրադարձությունից դարձել է հասարակության համար  նոր սնունդ: Սնունդ, մատուցվում է մեկ սառը, մեկ տաք նաև փչացած, հնացած:  Կապված նախորոք որոշված սննդային ռացիոնով ուղղորդում  հասարակությանը:

Ձևավորված մթնոլորտը որևէ կերպ  թույլ չի տալիս  իրադարձությունը, որը կարող է վերաճել իրական փրկօղակի` դառնա սկզբում մտածելու, իսկ հետո գործելու առիթ:

Կմտածեք, թե ինչ անենք, եթե մթնոլորտը այդպիսին է: Սակայն  մթնոլորտն այդպիսին չէ, այն ինքնաբերաբեր չի այդպիսին դառնում: Դառնում է միայն այն դեպքում երբ նման սննդի սպառողները շատանում են:

Այն ձևավորվում են: Նույնիսկ այն տպավորությունը, որը Ձեզ թվում է թե ստացել եք միայն տեսածի ու լսածի հիման վրա և այն ուղղորդված չէ, միևնույն է դա այդպես չէ: Ձեզ ցույց են տալիս այն կողմը, որը առավել կանխատեսելի  և ուղղորդվող կդարձնի Ձեր տպավորությունը և վարքագիծը:

Կասեք, թե  այս դեպքում ինչ անենք: Իշխանությունն էլ է իրենց ձեռքը բռնազավթված, իրենց կեղտոտ տեխնոլոգիաներն էլ: Այստեղ էլ անելիք ունենք: Իրադարձությունները մի դիտարկեք Ձեզ նետված կերակուր: Այն ընդունեք միայն փրկօղակ,որից պետք է կառչել ունեցած ամբողջ ուժով: Կասեք, բա որ այդ անգամն էլ չստացվի: Կպատասխանեմ` անդադար, այնքան մինչև ստացվի: Այնքան մինչև խաղաղվի հայոց հողն ու հայոց արժանապատվությունը:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից